Փնտրվում են նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները
2011 թվականին լրանում է նորվեգացի հետախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը, որի կապակցությամբ ողջ տարվա ընթացքում նախատեսված է մի շարք միջոցառումների կազմակերպում:
Հոբելյանական միջոցառումների ծրագրում ներառված է Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողների և նրանց ժառանգների մասին տվյալների բազայի ստեղծումը (անձնագրերը կամ նրանց պատճենները, լուսանկարներ, փաստաթղթեր, նյութեր, որոնք կառնչվեն անձնագրերին, նրանց տերերին, գրքեր, հուշագրություններ և այլն):
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչությունը խնդրում է նմանատիպ տեղեկությունների տիրապետող անձանց զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն` հետևյալ հեռախոսահամարով +(37410)58-56-01(117) կամ գրություն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով` [email protected], [email protected]:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել