HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անաղմուկ կազատեն

Առաջիկա օրերին, բացառված չէ` նաև այսօր, պաշտոնապես կհայտարարվի ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Գառնիկ Սահակյանի պաշտոնանկության և նրան ոստիկանության համակարգից հեռացնելու մասին: «ՀԺ»-ի տեղեկություններով` Երևանի ոստիկանապետ Ն.Նազարյանը անցած չորեքշաբթի Սահակյանին ազատելու վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Զեկուցագրի հիմք է դարձել Մարաշի բաժանմունքում անցկացրած ծառայողական քննությունը, որը պիտի պարզեր, թե ինչու է Սահակյանը բերման ենթարկված երիտասարդների հետ երկար առանձնանում իր աշխատասենյակում: Այդ նպատակով նրա աշխատասենյակը «կահավորվել է» հատուկ սարքավորումներով, որից հետո ամեն ինչ պարզվել է, և Նազարյանը քննության արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter