HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև ընտրություններ էսպես էլ կգնան

ՀՀ քաղաքական դաշտում կտրուկ է դրվում ընդդիմադիր ուժերի միավորման խնդիրը: Խոսքն այս պահին ՀԱԿ-«Ժառանգություն» միավորման մասին է: «Այո, հարցը կտրուկ են դնում մարդիկ, ովքեր պարզունակ պատկերացում ունեն քաղաքական դաշտի մասին, բայց ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» լրիվ ուրիշ ուժեր են, նրանք չեն կարող իրար միանալ, ուղղակի չեն կարող: Այո, այդ երկուսը, նաև ՀՅԴ-ն կարող են ընդհանուր խնդիրներ լուծել որոշակի հարցերում ընտրությունների ժամանակ` ընդդեմ կեղծիքների, համատեղ հանրահավաք անել, բայց դա կարող է լինել կարճաժամկետ համագործակցություն` բանակցելու միջոցով: Քաղաքական դաշտի բոլոր ուժերն էլ մինչև ընտրություններ մրցակցելու են, և դա նորմալ է: Միայն Հայաստանում է, որ խիստ կարևորվում է ընդդիմության միավորումը, ինչը բացառվում է»,- ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter