HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանն ու Սարգսյանը ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձի՞ն

Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո քննարկվում էր երեք կուսակցության` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ` միասնական ցուցակով ընտրությունների գնալու հարցը: Դրան ամենից շատ դեմ էր ԲՀԿ-ն: «Հրապարակի» տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը եկել են համաձայնության, որ ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձին: Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերոջը, և ՕԵԿ մի քան անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ: Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա: Ըստ լուրերի` Պետեկամուտների կոմիտեն կիսելու են և Բաղդասարյանին Մաքսայինի նախագահ նշանակեն: Հարկայինը կշարունակի գործել Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ովքեր են ՕԵԿ-ից մտնելու ԱԺ: Թերևս հաստատ է միայն Հովհաննես Մարգարյանի հարցը, իսկ, ասենք, Հեղինե Բիշարյանինը դեռ քննարկվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter