HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանցի երիտասարդները չեն գտնում ինքնադրսևորվելու վայրեր

Հրազդանն ունի զգալի թվով ուսանողներ, որոնք սովորում են և Երևանում, և տեղի բուհերում, սակայն Հրազդանում երիտասարդությունը շատ պասիվ է: Հրազդանի հումանիտար համալսարանի ուսանող Անիի կարծիքով` պասիվությանը նպաստող ամենահիմնական գործոնը Հրազդանի երիտասարդների բարդույթավորվածությունն է, և իրեն էլ որոշակի առումով այդպիսին է համարում: Մինչդեռ նույն համալսարանում սովորող Արթուրն իրեն և իր ընկերներին բարդույթավորված չի համարում: Նրա կարծիքով երիտասարդության պասիվությունը հետաքրքրության պակասի հետևանք է: Հրազդանում գրեթե չկան վայրեր, որտեղ երիտասարդը կկարողանա ինքնադրսևորվել, հետաքրքիր ժամանակ անցկացնել: Մի խոսքով` Հրազդանում չկա երիտասարդին գրավող և ոգևորող որևէ բան: Ապագա իրավաբան Ռուզանը նշեց, որ իր պասիվությունը տեղեկացված չլինելու հետևանք է: Նա չգիտի` որտեղից ինֆորմացիա ստանալ: Ռուզանն առաջարկում է ստեղծել երիտասարդական խմբակներ կամ երիտասարդներին այլ կերպ տեղյակ պահել քաղաքում ոչ հաճախ կազմակերպվող միջոցառումների մասին: Հրազդանում գործում է Երիտասարդական կենտրոն, բայց դրա մասին քչերը գիտեն: Արփինե Այվազյան Հրազդան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter