HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրոպական դաշնամուրի» երկրորդ փուլն ընթացքի մեջ է

Մարտի 28-30-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համերգասրահում անցկացվում է «Եվրոպական դաշնամուր» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի ընթացքում նախատեսվում են վարպետության դասեր, որոնց արդյունքում ծրագրի համակարգող, դաշնակահարուհի Դանիել Լավալը կընտրի այս տարվա նոյեմբերին Ֆրանսիայում անցկացվելիք դաշնակահարների միջազգային մրցույթի հայաստանյան երկու մասնակցի: Վաղը` ժամը 18:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ` «Եվրոպական դաշնամուր» ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ «Եվրոպական դաշնամուր» ծրագիրը Հայաստանում իրականացնում է Եվրամիությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter