Կներկայացվեն «Լուսակերտի» նկատմամբ հարուցված վարույթի արդյունքները
Վաղը` ժամը 11:00-ին, կկայանա ՀՀ ՏՄՊՊՀ նիստ, որի ընթացքում կներկայացվեն մարտի 12-ին «Լուսակերտ» ընկերության նկատմամբ հարուցված վարույթի արդյունքները:
2010թ. դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:
Ամփոփելով կատարած ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` ՏՄՊՊՀ-ն որոշում էր կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ նկատմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել