Զենք-զինամթերք են հանձնել
Մարտի 29-ին` ժամը 14.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Չարբախի բաժանմունք և հայտնել, որ ինքը կենտրոնական զինհավաքակայանի մոտ` կամրջի սյան տակ, զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ-18» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան` դատարկ պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 26, 7,62 մմ տրամաչափի` 29, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ, 1 ական և 1 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:Նույն օրը` ժամը 12.00-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ գաջի գործարան տանող ճանապարհին, կենտրոնական գերեզմանոցի պատի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ ինքնաձիգ է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ՝ պահունակով, և տարբեր տրամաչափի 82 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Կրկին մարտի 29-ին` ժամը 12.00-ին, 41-ամյա Սիմոն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 51, 7,62 մմ տրամաչափի` 42, 7,62 մմ տրամաչափի գնդացրի` 11 և խոշոր տրամաչափի 2 փամփուշտ: Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Երեկ` ժամը 21.35-ին, մի քաղաքացի զանգահարել է Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ Մալաթիայի «Հայորդաց տուն» տանող ճանապարհի մոտ ատրճանակ է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` առանց փամփուշտների: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննութուն:
Մարտի 29-ին` ժամը 20.15-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Կոմիտասի փողոցի սկզբնամասում գտնվող աղբանոցի պատի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հատնաբերել է «Կարաբին» հրացան, 7,62 մմ տրամաչափի 254 և խոշոր տրամաչափի 7 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել