HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ ժողովրդի պատմությունը» Վրաստանի հայկական դպրոցներում հիմնական առարկա կդառնա՞

Կգա՞ ժամանակ, որ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան Վրաստանի հայկական դպրոցներում կմտնի հիմնական առարկաների ցանկի մեջ` ֆակուլտատիվի փոխարեն, և արդյոք այս ուղղությամբ բանակցո՞ւմ է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր վրացի գործընկերոջ հետ: Պատասխանելով «Հետքի» այս հարցին` Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ հարցը բարձրացվել է: Նախարարը նշեց, որ այսօր էլ այդ առարկան ֆակուլտատիվ կարող է դասավանդվել, ինչը թույլ է տալիս Վրաստանի կրթական համակարգը, այսինքն` դպրոցը կարող է ընտրել ֆակուլտատիվ առարկաներ, բայց ոչ բոլոր հայկական դպրոցներն են ընտրում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան որպես լրացուցիչ առարկա: Նախարարի խոսքով, Ջավախքում նման դպրոցներ կան և բավականին շատ են, բայց Թբիլիսիում դեռ ոչ մի հայկական դպրոց չի ընտրել «Հայ ժողովրդի պատմությունը» որպես լրացուցիչ առարկա: «Մենք, կարծում եմ, որ այս խնդրին ավելի հետաքրքիր լուծումներ կփորձենք տալ, երբ որ իմ գործընկերը ժամանի Հայաստան: Մեկ-երկու հետաքրքիր բան կա մտքիս: Կարծում եմ` մենք իր հետ կքննարկենք, հետո Ձեզ կասենք ինչ կարելի է անել»,- պատասխանեց նախարարը` տեղեկացնելով, որ հրավիրել է Դիմիտրի Շաշկինին Հայաստան և հույս ունի, որ այցը կստացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter