HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

34 ճանապարհային պատահար. 2 զոհ, 61 վիրավոր

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի  1  դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 144 դեպքից՝ 89-ը, կողոպուտի 8 դեպքից` 4-ը, խարդախության 20 դեպքից՝ 19-ը և խուլիգանության 11 դեպքից` 10-ը:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8,    խարդախության ու  խուլիգանության` 1-ական  և գողության 4  դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 2 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter