Արցախի նախագահը հանդիպել է երիտասարդներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը եւ երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երիտասարդների հետ պարբերական հանդիպումները պայմանավորված են հասարակության եւ պետության զարգացման գործում նրանց դերակատարության շարունակական բարձրացման մեջ շահագրգռվածությամբ: Այս համատեքստում նախագահ Սահակյանը նշել է, որ երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին պետք է նոր որակ հաղորդել, ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը պետական եւ հասարակական հատվածների, Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ:
Հանդիպմանը ներկա էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել