Գերմանիայի դեսպանը` ԱԺ-ում
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները եւ կարեւորեց դրանց զարգացումը, անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը:
Գերմանիայի դեսպանը նույնպես կարեւոր համարեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով ` նշելով որ ներկայիս համագործակցությունը բավական արդյունավետ է:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել