
Այսօր` ժամը 10:30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննարկվելու է Հայ ազգային կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման վերաքննիչ բողոքը:
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, Ծառուկյանը մարտի 29-ին Սերժ Սարգսյանին խնդրել է Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ մոտեցում դրսևորել:
ՀՀ իշխանություններն, այսպիսով, պաշտոնապես ընդունել են, որ Հայաստանում ոչ թե դատարաններն են որոշում` ով է մեղավոր, ով` անմեղ, այլ Սերժ Սարգսյանը:
Իսկ սա նշաակում է` պաշտոնապես ընդունել, որ Հայաստանում ավազակապետական կարգեր են, որտեղ ավազակապետը պետք է որոշի պատանդների հետ ինչպես վարվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել