HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվածների մայրերն ընդդեմ Կճոյանի

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր թեմի հոգևորականին Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռում «աշխատանքի է նշանակել» և կարգադրել, որ այսուհետ մատուռը գործի մյուս եկեղեցիների նման` նախկինում անվճար մոմը վաճառվի, եկեղեցական արարողություններ կատարվեն և այլն: Այսինքն` համարել են, որ հատուկ զոհվածների հիշատակին և ի մխիթարումն զոհվածների մայրերի ամերիկահայ բարեգործների միջոցներով կառուցված մատուռն արդեն պետք է իրենց ծառայի և փող բերի: Զոհվածների մայրերի բոլոր բողոքները արդեն մի քանի ամիս շարունակվող վիճակի դեմ ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ Կաթողիկոս Գարեգին Բ-ն բացատրել է, որ մատուռը պատկանում է Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն: Ստացվում է, որ տարիներ շարունակ սպասել են հարմար առիթի, որ մատուռն իրենցով անեն: Մայրերի հույսը մնացել է այն, որ դիմեն ամերիկահայ Ոսկանյան ամուսիններին և նրանց միջոցով հիշեցնեն, թե ինչ նպատակով է կառուցվել մատուռը: Նրանք խորապես վիրավորվել են Արարատյան հայրապետական թեմի քահանա Ղևոնդյանի հայտարարությունից, թե «ավելի լավ է քանդել օգուտ չբերող մատուռը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter