Հրդեհ` Կոմիտասի անվան կամերային երաժտության տանը
Այսօր՝ ժամը 05.47-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում: Հրդեհի հետևանքով կամերային երաժշտության տան պահակ,1963թ.-ին ծնված Տարոն Թորոսյանը, ծխահարվել է:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել`06.28-ին: Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը՝ իր գույքով:
Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը, պարամեդիկ–փրկարարների կողմից Տ.Թորոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ»՛ բժշկական կենտրոն: Տ.Թորոսյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել