HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերապատրաստվել է 45.000 ֆերմեր

Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստանից տեղեկացնում են, որ մարտի 30-ին Կոտայքի մարզի Ալափարս համայնքում կայացել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում իրականացվող ֆերմերների վերապատրաստման վերջին դասընթացը: Ավարտական վկայականներ հանձնվեցին 20 ֆերմերների, որոնց վերջին դասընթացը բարձրարժեք գյողատնտեսության վարման թեմայով էր: Ալափարսում ընդհանուր առմամբ վերապատրաստված ֆերմերների թիվը հասավ 149-ի` Ջրի ներտնտեսային կառավարման գծով, որոնցից 65-ը նաև վերապատրաստվեց Բարձրարժեք գյուղատնտեսության վարման մեթոդների ուղղությամբ: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Կոտայքի մարզետ Կովալենկո Շահգալդյանը, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը, ՀՄՀ-Հայաստանի  գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը և Ջրից դեպի շուկա բաղադրիչն իրականացնող թիմը: Այսպիսով, ՀՄՀ-Հայաստանը հասավ միջպետական համաձայնագրով նախատեսված թիրախներին` վերապատրաստելով 45,000 ֆերմեր Ջրի ներտնտեսային կառավարման գծով, որոնցից 36,000-ը նաև` Բարձրարժեք գյուղատնտեսության վարման գծով: Անցած 4 տարում ՀՄՀ-Հայաստանը ուսուցանեց ֆերմերներին երկու հիմնական ուղղություններով` ·    Ջրի ներտնտեսային կառավարում – սովորեցնում է ֆերմերներին կազմակերպել իրենց դաշտի, այգու և տնամերձ հողակտորի ոռոգումը` կիրառելով ոռոգման նոր տեխնոլոգիաներ և հմտություններ, որոնք բարձրացնում են ոռոգման արդյունավետությունը, ավելացնում են ջրի և աշխատուժի խնայողությունը և բարքատվությունը: ·    Բարձրարժեք գյուղատնտեսություն - խրախուսում է ֆերմերներին անցնել ցածրարժեքից դեպի բարձրարժեք  գյուղատնտեսության մեթոդներ, սովորեցնում մշակության արդյունավետության բարձրացման, ցանքի ինտեսիվության, մշակության ճիշտ եղանակների և պաշտպանության ձևերը: ՀՄՀ-Հայաստանի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացների հաջողությունները տեսանելի են ծրագրի շրջանակներում հիմնադրված 230 ցուցադրական տեղամասերում: Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում ֆերմերներին հնարավորութուն է տրվում այցելել իրենց բնակության վայրին մոտ գտնվող ցուցադրական տեղամասերը և մոտիկից ծանոթանալ ոռոգման և գյուղատտեսության վարման նորագույն մեթոդներին: ՀՄՀ-Հայաստան ծրագրի ավարտին` 2011թ.-ի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին, վերամշակողներին և ոռոգման համակարգի կառավարման կառույցներին ֆինանսական աջակցություն ու խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter