HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի «կուսակցությունների» գրանցման հհկ-ական նպատակների մասին

Համահայկական կոմիտեի հայտարարությունը Առ այսօր` անգամ մեր բազմաթիվ նախաձեռնություններից հետո, ոչ մի իրավասու պետական մարմին միջոցներ չի ձեռնարկում Պետական ռեգիստրում գրանցված և ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող «կուսակցությունների» գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Ավելին, դրանց թիվը գնալով աճում է: Իսկ օրեր առաջ ստացել ենք պետական լիազոր մարմնի` ՀՀ արդարադատության նախարարության պատասխանն (15.03.11թ. թիվ 1488-11 գրություն) այն մասին, որ իրենք իրավասություն չունեն պետական լիազոր մարմին ներկայացված տվյալների իսկությունը ստուգելու, ինչպես նաև այդ հիմքով կուսակցության լուծարման պահանջով դատարան դիմելու համար: Պետական լիազոր մարմնի այս բացահայտ անհիմն անգործությունը չեն «նկատում» նաև նրա հհկ-ական վերադասները: Որպես հետևանք` այդ «կուսակցությունների» ապօրինի մասնակցությունը ընտրություններին ոչ միայն օգտագործվում է իշխող քաղաքական ուժերի ցանկալի քարոզչության կամ հակաքարոզչության համար, այլև լրացուցիչ տոկոսներ է բերում նրանց ձայների հաշվարկման արդյունքում: Ավելի քան ակնհայտ է, որ սա է այս օրինախախտման հիմնական պատճառը: Այդ կապակցությամբ հույս ենք հայտնում, որ վերջապես Հայաստանի «ընդդիմությունները» և հհկ-ական «խորքային բարեփոխումներով» հրապուրված եվրոպական կառույցները նույնպես իրենց ձայնը կբարձրացնեն ընտրությունների արդյունքների հերթական կեղծմանն ուղղված, հհկ-ական այս անթաքույց օրինախախտման կանխման համար: «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter