Կանցկացվի ձյուդոյի հոբելյանական մրցաշար
Ապրիլի 3-ին Լոռու մարզի ձյուդոյի ֆեդերացիան Վանաձորում կազմակերպում է ձյուդոյի մանկապատանեական հանրապետական մրցաշար` նվիրված Լոռու մարզում ձյուդոյի հիմնադրման 35-ամյակին:
35 տարվա ընթացքում Լոռու մարզը ունեցել է զգալի հաջողություններ, մասնավորապես Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են դարձել Կարապետ Դեմիրյանը, Տիգրան Վարոսյանը, Գոռ Հարությունյանը, Դավիթ Ղազարյանը: Գարիկ Հարությունյանը Եվրոպայի պատանիների օլիմպիական օրերում զբաղեցրել է 2-րդ, իսկ Դավիթ Ղազարյանը 2010թ. Սինգապուրում կայացած պատանիների առաջին օլիմպիական խաղերում` 3-րդ մրցանակային տեղը:
Այս մասին նշվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել