HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անապահով խավի համար բնական գազը կէժանանա

Այսօր Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը որոշում է ընդունել անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին առաջարկվել է 2011թ. ապրիլի 1-ից մինչև 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից նվազեցված գնով` ամսական մինչև 10 հազար խմ սպառման դեպքում` 1000 խորանարդ մետրի համար հարյուր դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` այս որոշումից կօգտվի երկրի շուրջ 60 հազար անապահով ընտանիք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter