Քաղաքացիներն իրենք կընտրեն տեխզննման կայանը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը, որի համաձայն` տարբերակված մոտեցում կցուցաբերվի ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի, կտրոնների տրամադրման և հաշվառման սկզբունքներում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` կառավարության իրականացրած մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ թերություններ, մասնավորապես այն, որ ավտոմեքենաների տեխզննությունը ձևական բնույթ է կրում, ավելին, քաղաքացիներն օրենսդրությամբ չսահմանված վճարումներ են կատարում կամ նույնիսկ ավտոմեքենաներն ընդհանրապես չեն ներկայացնում տեխզննման։
Կառավարության ընդունված որոշումը թույլ է տալիս, որ շուկան լինի ինքնակարգավորվող, քաղաքացիներն իրենք ընտրեն տեխզննման այն երեք տասնյակ կայանից մեկը, որտեղ կուզենային անցկացնել այդ գործընթացը։
Վարչապետի հավաստմամբ` հաջորդ քայլը լինելու է տվյալ խնդրի լուծման մեջ ապահովագրական ընկերությունների ներգրավումը, ինչի շնորհիվ կգործի փոխվերահսկողության սկզբունքը։ Կառավարության որոշմամբ առաջարկվող լուծումն առաջին քայլն է և իբրև լուծման նոր մեխանիզմ կարող է ճշգրտման կարիք ունենալ։
Համապատասխան աշխատանք պետք է կատարել տեխզննման կայանների հետ։ Սակայն հստակ է, որ առնվազն 300 հազար ՀՀ քաղաքացի ոչ միայն կապահովի երթևեկության անվտանգությունը, այլև կազատվի տարեկան շուրջ 5 հազարական դրամ անտեղի մուծելու անհրաժեշտությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել