HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր այգիներ ու պուրակներ` Երևանում

Այս տարի Երևանում կձևավորվեն նոր այգիներ, պուրակներ ու կանաչ գոտիներ: Երևանին ծաղկային և գունային գամմա հաղորդելու համար Հոլանդիայից ներկրվել է 450 հազար ծաղկասածիլ, որը մեկ ամիս ջերմոցներում աճեցվելուց հետո կբաժանվի վարչական շրջաններին: Դրան զուգահեռ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ, Իրանից ներկրվել է 4.000 մշտադալար դեկորատիվ ծառ ու թուփ: «Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է ծառատունկը, որի նպատակը ինչպես կանաչապատ տարածքներն ավելացնելն է, այնպես էլ Երևանին գեղագիտական տեսք հաղորդելը: Ընտրվել են այն ծառատեսակները, որոնք հնարավորին շատ են հողից կլանում ծանր մետաղները»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Նա անդրադարձել է նաև մարտի 30-ի ծառատունկից հետո Սարալանջի շրջանցիկ ճանապարհի միջնաշերտում և Բաղրամյան պողոտային հարակից հայ-արգենտինյան դպրոցի տարածքից տնկիների գողության դեպքերին: Նմանատիպ փաստ արձանագրվել էր նաև անցյալ տարի` ծաղկապատման աշխատանքների ժամանակ: «Այս արատավոր երևույթը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դիմել է իրավապահ մարմիններին` վարչական շրջանների ոստիկանության բաժինների միջոցով տեղերում հսկողություն սահմանելու համար»,- նշել է Ավետ Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter