HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Խաչիկյանին թունավորե՞լ են

Ըստ Վանաձորում շրջանառվող խոսակցությունների` սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այսօր թունավորվել է քաղաքի «Էլկանի» ռեստորանում: Ասում են, թե նա ճաշելիս է եղել ինչ-որ անձի հետ, որը Խաչիկյանի վատանալուց հետո անհետացել է: Վերջինս այժմ Երեւանի «Էրեբունի» բժկական կենտրոնում է: Խաչիկյանի կինը` Լիլիթ Ասատրյանը, սակայն, մեզ հայտնեց, որ նման բան բացարձակ չկա, եւ ամուսնու մոտ ընդամենը ճնշման տատանում է եղել: Նույնը բանը ասաց նաեւ Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, ըստ որի` պարզապես եղբոր ինքնազգացողությունն է վատացել, եւ թունավորման մասին խոսակցությունները սուտ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter