HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտ ապօրինի

Վճռաբեկ դատարանը երեկ մերժել է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացրած հայցն ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերության: Դատարանը հիմնավորել է, որ գործում «Օլիմպի» իրավունքների եւ շահերի ոտնահարում չկա: «Օլիմպը» Աբովյան փողոցում գտնվող «Միլանո» խանութի իրավաբանական անունն է, որի տարածքը ճանաչվել է օտարման գոտի եւ ԴԱՀԿ-ի միջոցով բռնի վտարելով խանութի տերերին՝ առանց փոխհատուցման հանձնվել է «Ավո Ֆ.Մ.Հ»-ին՝ շինարարություն իրականացնելու նպատակով: «Օլիմպի» փաստաբան Տիգրան Հայրապետյանը նիստից հետո ասել է. «Վերջին 15-20 տարիների ընթացքում Հայաստանում չէր եղել մի դատական նիստ, որում չներգրավվեր հակառակ կողմը: Սա ստալինյան ժամանակահատվածի դատական նիստ էր հիշեցնում: Դատարանը քննում է «Օլիմպի» գործը, բայց չի թողնում, որ «Օլիմպը» գնա ու բացատրություն տա: Սա դատական իշխանության յուրացման դասական օրինակ է»: Հայրապետյանը հայտնել է, որ դիմելու են Եվրադատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter