
Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանից լրագրողները փորձել են ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ «Ժառանգությունը» բանակցություններ է վարում ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիր ուժերի հետ՝ ընդդիմադիր երկրորդ ճակատ ստեղծելու նպատակով:
Կարինե Հակոբյանն ասել է, որ ընդդիմադիր երկրոդ ճակատ ձեւավորելու խնդիր չկա. «Կա միայն միասնական ընդդիմադիր ճակատ ձեւավորելու խնդիր, որին կարող է մասնակցել նաեւ ՀԱԿ-ը: Դա լինելու է բաց կառույց՝ ի տարբերություն ՀԱԿ-ի: Դա լինելու է հորիզոնական կառույց՝ ի տարբերություն ՀԱԿ-ի, որն ուղղահայաց է: Եվ ունենալու է կլոր սեղան ձեւաչափը, որին իշխանությունից դուրս ցանկացած քաղաքական ուժ կարող է միավորվել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել