Վազգեն Խաչիկյանի մոտ ախտորոշվել է անհայտ ծագման գիտակցության խանգարում
Մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 8-ին սահմաններում, Վազգեն Խաչիկյանը հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանի ասելով՝ հարազատները չեն ասել՝ որտեղից են բերել նրան եւ ինչ վիճակով:
Կլինիկա ընդունվելու պահին հիվանդը գանգատվել է սրտխառնոցից: Ունեցել է գիտակցության խանգարում:
Բժշկի փոխանցմամբ՝ արյան զարկերակային ճնշումը եղել է նորմալ, սրտի աշխատանքը եւ շնչառությունը՝ ռիթմիկ:
«Հիվանդի մոտ ուղեղային երեւույթներ են եղել»,- ասում է Հ. Ավետիսյանը:
Ալավերդու բժշկական կենտրոնում ախտորոշել են՝ անհայտ ծագման կոմատոզ վիճակ (գիտակցության խանգարում), գլխուղեղի արյան շրջանառության խանգարում (հստակ չէ):
Նման երեւույթներով հիվանդության պատճառը կլինիկորեն պարզելու հնարավորություն չունենալով՝ մարտի 31-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանին Ալավերդու կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երեւանի Էրեբունի հիվանդանոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել