HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքը ոչ թե գործոն է, այլ գործիք Հայաստանի և Վրաստանի համար

Ջավախքցիները` Հայաստանի զիջողական և պարտվողական քաղաքականության մասին Ջավախքը պետք է կամուրջ հանդիսանա երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները շարունակելու համար: Այսօր Ջավախքը գործիք է դարձել երկու պետությունների ձեռքում, բայց պետք է վերածվի գործոնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը: Նա նշեց, որ Հայաստանը պարտվողական և զիջողական քաղաքականություն է վարում, և իշխանությունների բարի կամքի դրսևորում է պետք և ցանկություն, որպեսզի որոշ խնդիրներ լուծում ստանան: Արտակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ Ջավախքում Գամսախուրդիայի ժամանակաշրջանից ի վեր իրականացվում է հայաթափման քաղաքականություն: «Վարդերի հեղափոխությունից» հետո` Մ. Սահակաշվիլու ղեկավարման ժամանակաշրջանում, ավելի կտրուկ է դրվել վրացականացման և հայաթափման քաղաքականության հարցը: «Վրաստանի արտգործնախարարը դուրս է հանել Վրաստանի պետական գաղտնիքը, որ երբևիցե Վրաստանի քաղաքական քարտեզի վրա Ջավախքը չի լինելու»,- ասաց Արտակ Գաբրիելյանը` հիշեցնելով, որ իր ներկայացրած խորհուրդն է նաև այդ պատասխանը տվել Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությանը, թե Վրաստանի քարտեզի վրա Ջավախք տարածաշրջան չկա: Արտակ Գաբրիելյանը ոչ միայն Էդվարդ Նալբանդյանից էր ակնկալում համապատասխան պատասխան, այլ մի շարք քաղաքական ուժերից, որոնք, Ջավախքի հարցը դրոշակ դարձրած, հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու խնդիր ունեն, և Ջավախքն էլ որպես նոր թեմա շեշափում են: «Այսօր շատ բարդ վիճակ է Ջավախքում քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական առումներով. փակում են հայկական դպրոցներ, կրճատում են հայ մանկավարժների քանակը, դասաժամերի քանակը»,-մանրամասնց Ա. Գաբրիելյանը: Խորհրդի մյուս անդամը` «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանն էլ հավելեց` քանի որ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերություններ կան, իրենք ուզում են լրատվամիջոցների միջոցով հաղորդել, որ Հայաստանի Հանրապետությունն այդ բարիդրացիական հարաբերություններն օգտագործի նաև Ջավախքի նկատմամբ` իր ունեցած անտարբեր վերաբերմունքը վերացնելու: «Եթե իշխանությունը ցանկություն ունենա, ինչ-որ հարցեր լուծում կստանան` գոնե որոշ չափով: Ինչու էին կրճատել դասաժամերը, որ գալիք սեպտեմբերին պետք է նորից ավելացնեն,- ասաց Արտակ Գաբրիելյանը և շարունակեց,- դպրոցների վրա ճնշումների ու վախի մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ չեմ կարծում, որ ինչ-որ մի դպրոցում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան դասավանդվի»: Վալերի Արաբյանը նկատել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները դեպքի գյուղ են շրջվել: Նա հիշեցնում է, որ Ջավախքն էլ գյուղական շրջան է, և Ջավախում գյուղացուն գյուղում պահելու խնդիր կա: Իսկ դրա համար, ըստ բանախոսի, անհրաժեշտ է ներդրումներ կատարել: «ՀՀ կառավարության համար Ջավախքում գյուղատնտեսության զարգացման կամ ներդրումներ կատարելու համար դա ոչինչ է, որ ուզենան կարող են անել: Եվ գյուղացին կմնա գյուղում և չի արտագաղթի»,- նկատում է Վալերի Արաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter