Պտղատու ծառերն ու ուռենիներն այրվել են
Երեկ՝ ժամը 17:16-ին, Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում` «Թեզխարաբ» կոչվող տարածքում: Դեպքի վայր է մեկնել մարտական մեկ հաշվարկ եւ հրդեհը մեկուսացրել 17:38-ին, մարել՝ 17:50-ին: Սակայն այրվել է 0.5 հա խոտածածկ տարածք, 30 պտղատու ծառ և 20 ուռենի: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել