HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանությունը բացահայտվել է

Նախօրեին 53-ամյա Մարիամ Ս.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ այցելելով եղբոր` 50-ամյա Ստեփան Սարգսյանի տուն, նրան հայտնաբերել է հատակին ընկած՝ մահացած: Ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ Ս. Սարգսյանի մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքի հետևանքով: Ոստիկանները պարզել են, որ մարտի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արարատ գյուղի բնակիչ, 41-ամյա Մակիչ Ս.-ն Ստեփան Սահակյանի տանը դիտավորությամբ կյանքից զրկել է նրան` գլուխը մահճակալին և պատին հարվածելով: «Փաստի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (Սպանությունը) հարուցվել է քրեական գործ: Մակիչ Ս.-ն ձերբակալված է»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter