HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում ձերբակալվել է Թիֆլիսցի Ստյոպը՝ նախկին «օրենքով գողը»

Մոսկվայում ձերբակալվել է նախկինում «օրենքով գող» Ստեփան Գեւորգյանը, մականունը՝ Թիֆլիսցի Ստյոպ: Ծնունդով Թբիլիսիից Գեւորգյանի մոտ իրավապահները հայտնաբերել են 5,21 գրամ հերոյին տեսակի թմրամիջոց: Քրեական աշխարհի 57-ամյա հեղինակությունը նախկինում 8 անգամ դատապարտվել է եւ շուրջ 25 տարի անցկացրել ազատազրկման մեջ: Վերջին անգամ (2005թ.) նա կես տարվա ազատազրկման է դատապարտվել Ռոստովում՝ թմրանյութ պահելու մեղադրանքով: Ռուսական «Պրայմ-Քրայմ» լրատվամիջոցը, հղում անելով ռուս իրավապահներին, նշում է, որ Գեւորգյանը «օրենքով գողի» թագը կորցրել է դեռ 90-ական թվականներին: Ստեփան Գեւորգյանը ղեկավարել է հանցավոր խմբեր, որոնք հիմնականում իրականացրել են բնակարանային գողություններ: Նա ՌԴ քաղաքացի է, ունի ռուսական անձնագիր, սակայն երկրի որեւէ հասցեում գրանցված չէ: Իրավապահները ստուգում են նաեւ նրա ՌԴ քաղաքացիության օրինականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter