Դատապարտյալն ունի երկու նկատողություն
Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ լրատվության առանձին միջոցներում հրապարակվել են տեղեկություններ, որտեղ տեղ են գտել մի շարք անճշտություններ:
«Մասնավորապես, նշված հրապարակումներում խեղաթյուրել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Ս. Հատսպանյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ինչպես նաև դատապարտյալի պատժի կրման ընթացքում դրսևորած վարքի վերաբերյալ մանրամասները:
Պնդումը, թե դատապարտյալը պայմանական վաղաժամկետ չի ազատվում իբր այն դեպքում երբ պատժի կրման ընթացքում չի ստացել որևէ տույժ, մտացածին է:
Դատապարտյալը քեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ենթարկվել է երկու կարգապահական տույժի: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտում է թույլ տվել և կարգապահական տույժի է ենթարկվել նաև ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշմումն իր նկատմամբ կիրառելուց հետո:
Վերոգրյալից բացի տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Ս. Հատսպանյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվում է բացասական, ինչն էլ փաստում է, որ դատապարտյալը դեռ կարիք ունի պատժի հետագա կրման»,- նշված է հողորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել