Երեւանում կենսաթոշակները կվճարվեն վաղվանից
Ի տարբերություն նախորդ ամիսների, Երեւանում, առաջին օրից սկսած կենսաթոշակները միաժամանակ կվճարվեն ինչպես «Հայփոստի» փոստային բոլոր բաժանմունքներից, այնպես էլ տանը` փոստատարի առաքման միջոցով:
Առաջին իսկ օրվանից, այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ տանը, կստանան տանը: Իսկ այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ փոստային բաժանմունքից, կստանան բաժանմունքից:
Այն կենսաթոշակառուները, որոնք ցանկություն են հայտնել կենսաթոշակը ստանալ տանը, սակայն տանը չեն եղել, իրենց կենսաթոշակը կարող են ստանալ նաեւ փոստային բաժանմունքից, ամեն օր, ժամը 16:00-ից հետո: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել