
2004թ-ից Հայաստանում գործող «Զարգացման եւ համագործակցության» շվեյցարական գործակալությունն աջակցում է փրկարարական ջոկատների վերազինման եւ վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

«Այսպես ասած՝ պաժառնիկից ստացանք հրշեջ-փրկարարներ, մոտ 2200 հոգի վերապատրաստում անցան` մի մասը Շվեյցարիայում, մյուս մասը` տեղում, տեխնիկական աջակցությունն ենք շատ բարձր գնահատում, մեր գործընկերների հետ միասին կարողացանք գնալ քայլ առաջ»,- նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նախարարն ասաց, որ անչափ կարեւորում են առաջիկայում պարամեդիկների հետ կապված ծրագրի համատեղ իրականացումը, որն այլ կերպ կոչվում է «Աղետների բժշկությունը կամ առաջին օգնության ցուցաբերում»:
Շվեյցարական կառավարության ֆինանսավորմամբ Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատում կառուցվել էր վարժահրապարակ, որտեղ այսօր անցկացված ուսումնամարզական վարժանքին ներկա էր նաեւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Քամիլ-Ռեյը՝ ՀՀ արտաքին գործոց նախարարի ուղեկցությամբ:

Տիկնոջը դիմավորելու եկածների մեջ, բացի Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից եւ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանից, ամենայն հավանականությամբ մարզպետի հրավերով, ներկա էր նաեւ Գյումրու քաղաքապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել