HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց պատրաստելիս վնասել է հարևանի պատը

Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մի բնակչուհի ոստիկանության Շենգավիթի բաժնում դեռ մարտի 12-ին հաղորդում էր տվել, որ հարևանը՝ ոմն Հակոբ, վնասել է իր բնակարանի միջնապատը: Տիկնոջ հարեւան, 53-ամյա Հակոբ Գ.-ի բնակարանի զննությամբ պայթուցիկ սարքի ազդեցության հատկանիշներ չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել և առգրավվել է օգտագործած 11 ներարկիչ, որոնցից մեկի մեջ եղել է 1,5 գ լուծույթ, տարբեր չափսի 5 տարա, որոնցից երեքում` բենզինի հոտով լուծույթ, իսկ երկուսում՝ դեղնավուն 36 հաբ: «Հակոբ Գ.-ն բաժնում բացատրություն է տվել, որ մարտի 12-ին տանը բենզինով, դեղահաբերով և այլ նյութերով թմրամիջոց պատրաստելիս, երբ ցանկացել է վառել գազօջախը, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել է հարևան բնակարանի պատը: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter