HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Իմ ու նախագահ Սահակաշվիլիի խնդիրն այդ ներուժը զարգացնելն է»

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերություններն ամրապնդվում են ակտիվ փոխայցելություններով. տարեսկզբին Նախագահ Սահակաշվիլիի Հայաստան կատարած այցից հետո, տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի այցը, օրերս Երևանում էր այդ երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը, իսկ այս ամիս սպասվում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների այցը: Վերջերս Վրաստան էր այցելել Հայաստանի կրթության նախարարը: «Կարծում եմ, այս գործընթացը կշարունակվի, և յուրաքանչյուր դեսպան պետք է ուրախ լինի այդպիսի փոխայցելությունների համար: Չնայած մեր շատ լավ հարաբերություններին, երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման մեծ ներուժ կա, և իմ ու նախագահ Սահակաշվիլիի խնդիրը, ինչպես նաև Ձեր խնդիրը` այդ ներուժը զարգացնելն է»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը` երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter