HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի առանձնահատկությունները և մեթոդաբանությունը: Մասնավորապես, արծարծվել են ընդերքօգտագործման ոլորտի հարկման ռեժիմի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտում են Կառավարության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter