Քաղաքապետի հանձնարարությամբ՝ փոխհատուցման գործընթացը կվերահսկի
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում են 2004-2006 թթ. ընթացքում օտարման արդյունքում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումներին: Ընդհանուր թվով՝ 151 նախկին հողօգտագործողներից 48-ի դեպքում հարցը չի բավարարվել:
Խնդրին լուծում տալու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի կողմերի հետ և հսկողություն կիրականացնի գործընթացի հետ կապված: Բացի այդ, ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվության ծառայությունից, պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատողների հետ` սեղմ ժամկետներում փոխհատուցումները ապահովելու վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել