HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է ՏՏ-ների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին

ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 1-ին կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամների հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ու պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամները պաշտպանության նախարարին են ներկայացրել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններ և պատրաստակամություն հայտնել` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրենց նվաճումները ի սպաս դնել պետության պաշտպանական կարողությունների զարգացման գործին: Կարևորելով բարձր տեխնոլոգիական նվաճումների ներդրումը պաշտպանական համակարգում` Սեյրան Օհանյանը նշել է. «Ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, որը կարող է էապես բարձրացնել մեր բանակի կարողություններն ու մարտունակությունը, սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` նորարարական ձեռքբերումների հետ»: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռքբերվել հետագա աշխատանքները շարունակել առանձին աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter