HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թամամյանը ցուցմունք կտա միայն դատարանում

Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով կալանավորված Հովհաննես Թամամյանը հայտարարել է, որ ցուցմունք կտա միայն դատարանում: Երբ Թամամյանին մեղադրանք է առաջադրվել, նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և որ իր ապացույցները կներկայացնի դատարանում` իր դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ և հրաժարվել է ցուցմունք տալ: Կարելի է ենթադրել, որ Թամամյանը չի վստահում նախաքննությանը: Եվ դա բնական է, քանի որ նա մի քանի տարի շարունակ, լինելով ոստիկանության նախաքննական մարմնի ղեկավար, բոլորից լավ գիտի, թե ինչպես են քրգործերը սարքվում: Թամամյանը նույնը հայտարարել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter