32-ը ստորագրել է. կոչ են անում սերտորեն համագործակցել Արցախի օրինականորեն ընտրված իշխանությունների հետ
Այս գրավոր հայտարարությունը միայն այն անձանց անունից է, ովքեր այն ստորագրել են:
20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենքների հիման վրա ընդունելով անկախանալու որոշումներ, մեր տարածաշրջանում առաջացան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի:
Այս չորս քաղաքական միավորներն անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Արցախը այս կազմակերպության անդամ չէ: Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին:
Բարձր գնահատելով Արցախի որդեգրած` զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը`
մենք շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ, եւ կոչ ենք անում սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:
Ստորագրել են`
Զարուհի Փոստանջյան, Հայաստան EPP/CD
Դանիել Բաքելեյն, Բելգիա, ALDE
Դենիս Բադրե, Ֆրանսիա, ALDE
Գագիկ Բաղդասարյան, Հայաստան ALDE
Ջերարդ Բարսիա Դուեդրա, Անդորա, SOC
Լորեն Բետեյ, Ֆրանսիա, EPP/CD
Մարիվոն Բլոնդին, Ֆրանսիա, SOC
Ռոլանդ Բլում, Ֆրանսիա, EPP/CD
Իտալո Բոչինո, Իտալիա, NR
Ժորժ Կոլոմբիե, Ֆրանսիա, EPP/CD
Կարլ Դոնաբոեր, Ավստրիա, EPP/CD
Ժոզեֆ Ֆալզոն, Մալթա, EPP/CD
Բերնարդ Ֆուրնիե, Ֆրանսիա, EPP/CD
Հանս Ֆրանկեն, Նիդերլանդեր, EPP/CD
Դավիթ Հարությունյան, Հայաստան EDG
Նորբերտ Հոպերտ, Լուքսեմբուրգ, EPP/CD
Թեո Մեսսեն, Շվեյցարիա, EPP/CD
Քրիստին Մարին, Ֆրանսիա, EPP/CD
Մյուրիել Մարլանդ-Միլիտելո, Ֆրանսիա, EPP/CD
Մերիտքսել Մատիո, Անդորա, ALDE
Էդգար Մայեր, Ավստրիա, EPP/CD
Ալան Միլ, Միացյալ թագավորություն, SOC
Արմեն Մելիքյան, Հայասատն ALDE
Հերմինե Նաղդալյան, Հայաստան ALDE
Յակոբ Պրեսեչնիկ, Սլովենիա, EPP/CD
Գաբինո Պուչե Ռոդրիգես-Ակոստա, EPP/CD
Ֆրանսուա Ռոչբլուան, Ֆրանսիա, EPP/CD
Ռենե Ռուքեթ, Ֆրանսիա, SOC
Արմեն Ռուստամյան, Հայաստան, SOC
Ֆատիհա Սաիդի, Բելգիա, SOC
Դրագան Տոդորովիչ, Սերբիա, NR
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, ALDE
__________________
Ընդամենը 32 հոգի
1 EPP/CD: Group of the European People’s Party Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ
SOC: Socialist Group Սոցիալիստների խումբ
ALDE:Allianceof Liberals and Democrats forEuropeԵվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք
EDG: European Democratic Group Եվրոպական դեմոկրատների խումբ
UEL: Group of the Unified European Left Միացյալ եվրոպական ձախերի խումբ
NR: not registered in a group Որեւէ խմբում չգրանցված
Ոչ պաշտոնական թարգմանություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել