HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 գրոշանոց քարոզչություն

Հունիսի 1-ից Երևանում շարքային սպառողների համար խմելու ջրի սակագինը կարող է նվազել 6 դրամով և 181-ից իջնել 175 դրամի` խորանարդ մետրի համար: «ՉԻ» - Առաջարկում ենք անմիջապես համազգային հանգանակություն կազմակերպել` «Երևան Ջուր» ընկերության ղեկավարների արձանները քաղաքի տարբեր հրապարակներում տեղադրելու համար: Վերջին հաշվով, երևանյան միջին վիճակագրական ընտանիքն ամսական մոտ 10 խորանարդ մետր ջուր է օգտագործում, այսինքն` այս բացառիկ մեծահոգության արդյունքում յուրաքանչյուր ընտանիք ամսական շահելու է ամբողջ 60 դրամ (համարյա կես հատ հաց): Խնդիրը, սակայն, միայն դա չէ: Հասկանալի է, որ «Երևան Ջուր» ընկերությունը հազիվ թե ինքնակամ գնար այդպիսի զոհողության (երբևէ տեսե՞լ եք, որ բացարձակ մենաշնորհ ունեցողն ինքնակամ ինչ-որ բան էժանացնի): Այսինքն` դա արվել է իշխանությունների պահանջով կամ հորդորով, իսկ դա իր հերթին նշանակում է, որ իշխանություններն իսպապես լրջորեն մտահոգված են իրենց խայտառակ ցածր վարկանիշով և դիմում են էժանագին քարոզչական հնարքների: Չնայած` այնքան էլ էժանագին չէ. ամբողջ 60 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter