HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակում` ՄԱԿ-ի գրասենյակի և ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա. կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանում երեկ և այսօր` վաղ առավոտյան, երկու հարձակում է եղել: «Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում ՄԱԿ-ի գրասենյակի վրա հարձակման հետևանքով 8 զոհ և 12 վիրավոր կա, որոնց թվում են ՄԱԿ-ի արտասահմանցի և տեղացի աշխատակիցները: ՄԱԿ-ը զոհվածների թվում ճանաչել է իր 7 աշխատակցի, որոնցից երկուսը գլխատված է: Պատճառը եղել է աֆղանստանցի ցուցարարների զայրույթը` կապված մարտի 20-ին ամերիկացի քահանա Ուեյն Սափի` Ֆլորիդայի եկեղեցիներից մեկում Ղուրանն այրելու փաստի հետ: Ցուցարարներն ուրբաթ օրվա աղոթքից հետո հարձակվել են ՄԱԿ-ի գրասենյակի վրա: «Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը նույնպես վիրավոր է, բայց կարողացել է թաքնվել: Զոհվածների թվում կան Նորվեգիայի, Ռումինիայի, Շվեդիայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Այսօր` առավոտյան, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբները հարձակվել են ՆԱՏՕ-ի «Ֆենիկս» ռազմաբազայի վրա։ Երեք զինվորական թեթև վնասվածքներ է ստացել: «France Press» գործակալության տեղեկացմամբ` հարձակվողները երկուսն են եղել, իսկ «Associated press»-ը երեք հարձակվողի մասին է հայտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter