HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

83-ամյա ծերունին հրացանով կրակել է ոստիկանության Կապանի վարչական շենքի վրա

Մարտի 30-ին Կապան քաղաքի բնակիչ, 1928 թ. ծնված Աշոտ Օհանջանյանը ապօրինի պահվող, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի հրացանից կրակոց է արձակել ոստիկանության Կապանի վարչական շենքի ուղղությամբ` վնասելով երկրորդ հարկի պատուհանի ապակին: Անմիջապես վրա հասած ոստիկանները կանխել են նրա հետագա գործողությունները: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, ոչ համարժեք պահվածք դրսևորող Օհանջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղ բացատրություն է տվել, թե որևէ մեկին սպանելու կամ վնասվածք պատճառելու մտադրություն չի ունեցել: Աշոտ Օհանջանյանը տեղափոխվել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «անձի զգայուն-պարանոյալ խանգարում» հիվանդություն: Նա ներկայումս ստացիոնար բուժման մեջ է Ա. Օհանջանյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter