HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել

Ավելի քան 200 մարդ է ձերբակալվել այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Turan»-ը, ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանական տարբեր բաժանմունքներ: Որոշ անձանց գտնվելու վայրը դեռ անհայտ է: Ձերբակալվածների թվում կան և լրագրողներ, և հասարակական գործիչներ, և քաղաքական կուսակցությունների ակտիվիստներ: Նրանց մեծ մասը բռնության է ենթարկվել: Չնայած ներքին զորքերի միջամտությանը, ցուցարարները Բաքվի կենտրոնում տարբեր ակցիաներ են անցկացրել, այդ թվում` քայլերգ տարբեր ուղղություններով, իսկ մի խումբ երիտասարդների հաջողվել է Հեյդար Ալիևի հուշարձանի վրա ձվեր նետել: Ոտիկանական հատուկ խումբ է առանցնացված եղել լրագրողների աշխատանքին հետևելու նպատակով: Ոստիկանները հեռացրել են ակցիան նկարահանող օպերատորներին և խոչընդոտել լրագրողների աշխատանքին: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է էլեկտրաշոկ առաջացնող սարքերը: «Turan» գործակալության լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են տասնյակ անձանց ձերբակալել և ավտոբուսների մեջ ծեծի ենթարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter