HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆրանսիան չի մոռանում»,-գրել է Նիկոլա Սարկոզին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ և այցելել Մայր Տաճար:

Նիկոլա Սարկոզին և Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ շրջայցի ավարտին Ֆրանսիայի նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել. «Ֆրանսիան չի մոռանում»,-գրել է Նիկոլա Սարկոզին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև ծառ են տնկել՝ Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը հիշատակող հուշասյան հարևանությամբ:  

ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի կտրվի պետական ընթրիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter