Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1500 կրակոց:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 31-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել