HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վազգեն Խաչիկյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժնի վարիչ Վարդան Խաչիյանի տեղեկացմամբ` Վազգեն Խաչիկյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից: Այս պահին նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն: Բաժնի վարիչը խուսափեց ասել Վազգեն Խաչիկյանի անսպասելի հիվանդության պատճառը: «Առողջապահական գաղտնիք գոյություն ունի»,- նշեց Վ. Խաչիյանը: Բժիշկն սկզբում որևէ ախտանիշ չհիշեց, որով Վազգեն Խաչիկյանն ընդունվել էր հիվանդանոց: Իսկ տրված հարցից հետո` ինչո՞ւ էր այդ դեպքում առողջ մարդը հիվանդանոց տեղափոխվում, ընդհանուր ախտանիշներ թվեց` թուլություն, գլխապտույտ, որոնք, բժշկի ասելով, ճնշման տատանման հետևանք են եղել: Թունավորման կասկած, ըստ Վ. Խաչիյանի, ընդհանրապես չի եղել: Միաժամանակ բժիշկը հայտնեց, որ Ալավերդու քննչական բաժինը զբաղվում է այս դեպքով: Վ. Խաչիյանի խոսքից այնպես հասկացվեց, թե հիվանդանոց ընդունվելիս Վազգեն Խաչիկյանը լիովին առողջ է եղել: Հարցին` ինչո՞ւ էր այդ դեպքում առողջ մարդը մի քանի օր պահվում հիվանդանոցում, բժիշկը պատասխանեց, թե «հետազոտություններ էր անցնում` արյան, սրտի, գլխուղեղի», որոնց արդյունքում Խաչիկյանի մոտ որևէ առողջական խնդիր չի հայտնաբերվել: Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանից հայտնում են, որ Վազգեն Խաչիկյանը բժշկական կենտրոն է ընդունվել մարտի լույս 31-ի գիշերը` ժամը 3.00-ի սահմաններում, և անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter