HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակին». օրաթերթի գույքն ու բանկային հաշիվները արգելանքի տակ են

«Հրապարակը» տեղեկացնում է, որ մարտի 28-ին դատարանի որոշմամբ կալանք է դրվել «Հրապարակ» օրաթերթի գույքի և բանկային հաշիվների վրա: Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել օրաթերթի դեմ` պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Քոչարյանն իր պատիվն ու արժանապատվությանը վիրավորող է համարել «Հրապարակ» օրաթերթի փետրվարի 15-ի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը և պահանջում է հերքել այն: Հայցադիմումի ներկայացման օրն իսկ դատարանը բավարարել է արգելանքի մասին պահանջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter