HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել են հայ-ֆրանսիական համագործակցության նոր փաստաթղթեր

Այսօր մեկնարկած Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան պետական այցի շրջանակներում ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագիրը»:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Ֆրանսիական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն  Դով Զերան ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ:  

Ստորագրված փաստաթղթերը հարստացնում են հայ-ֆրանսիական լայն իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 25 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագիր, եւ նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության առավել խորացման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter