Քաղաքապետարանն արգելել է ՀԱԿ-ին հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս.թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. ապրիլի 20-ին` ժամը 16:00-22:00-ն (մոտավոր), Երևան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ.Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին:
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.04.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության նախատեսած հանրահավաքի օրը՝ ս.թ. ապրիլի 20-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Քաղաքապետարանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ երթի անցկացումն ընդունել է ի գիտություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել