
Երբ մարտի 14-ին Սերժ Սարգսյանը ոստիկանությանը պարսավելու եւ թասիբի գցելու նպատակով ասել էր հետեւյալը. «Երբ Գավառում հանցագործություն է տեղի ունենում, սպանոության փորձ է տեղի ունենում, իրեղեն ապացույցներ համարյա թե ամբողջովին կան, խոստովանողը կա, այնուհետեւ բարձրաստիճան ոստիկանի, նույնիսկ չեմ կարողանում ածական գտնել, միջամտությամբ այդ հանցագործությունը պարտակվում է, եւ արդյունքում ունենում ենք ընդամենը խուլիգանական դեպք եւ, բնականաբար, այդպիսի պատիժ: Ինչպիսին պետք է լինի նույն Գավառի հասարակության վերաբերմունքը ոստիկանությանը», քաղաքի բնակիչները հասկացել էին, որ ոստիկանության գեներալ Հովհաննես Թամամյանի գործերը իրոք վատ են: Գավառի Հացառատ թաղամասի մեր աղբյուրի հաղորդմամբ` քյաառցիներին, սակայն, կոնկրետ ավելի շատ ոգեւորել է սպասումը, թե քանի որ բանը հասել է ամենազոր Թամամին պատժելուն, ուրեմն շարունակություն էլ կունենա եւ կհասնի իրենց քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին եւ նրա նախկին դատախազ հորը, որոնք, ըստ Գավառում տարածված խոսակցությունների, խառնված են Սերժ Սարգսյանին հունից հանած հանցագործությանը: Խոսքը անցած տարի կատարված մահափորձիմասին է, որ նախաձեռնել էին Մարտիրոսյան եղբայրները, ապա մի կես տարի թաքնվել մինչեւ Թամամի թեթեւ ձեռքով եւ, ըստ լուրերի, 300 հազար դոլար կաշառքով գործը կարճվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել